Անհրաժեշտ է ընդլայնել Երևան-Մոսկվա գործընկերային հարաբերությունները. Տարոն Մարգարյան

Անհրաժեշտ է ընդլայնել Երևան-Մոսկվա գործընկերային հարաբերությունները. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Նատալյա Սերգունինայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին`քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ նկատելով, որ անհրաժեշտ է դրանք էլ ավելի ընդլայնել: Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր ողջույններն է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Իր հերթին Մոսկվայի գործընկերոջ ողջույնները փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Նատալյա Սերգունինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Մոսկվան ևս բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ՌԴ մայրաքաղաքում «Ոսկե նուռ» ամենամյա ցուցահանդես-փառատոնի և Մոսկվայում Երևանի օրերի անցկացման ժամկետների հետ կապված հարցեր: