Սիրիական պատերազմի սկզբից Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի

Սիրիական պատերազմի սկզբից Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի

Սիրիական պատերազմից բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: Այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը նրանց նկատմամբ որդեգրել է ջերմ և հյուրընկալ մոտեցում: «Նրանց նկատմամբ քաղաքականությունը չի տարվում որպես փախստականների: Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը: Մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Տրվել է կրթական, մշակութային գործունեություն ծավալելու, աշխատանքի տեղավորման հնարավորություն: Բազմաթիվ քայլեր ձեռնարկեցինք, որ նրանք հեշտ ինտեգրվեն: Պետության, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից ամեն ինչ արվել է, որ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն, համալսարաններում ուսման վարձը փոխհատուցվի, բնակարանային կարիքներն ենք հոգացել: Աջակցել ենք բիզնեսների ձևավորմանը` տալով արտոնյալ պայմաններով վարկեր»,-ասել է Լևոն Անտոնյանը: Նա նշել է, որ Հալեպում իրավիճակի կայունացումից ի վեր, որոշ ընտանիքներ ևս եկել են Հայաստան, ընթացիկ տարում շուրջ 75 հոգի տեղափոխվել է Երևան: Կան սիրիահայեր, որոնք Հայաստանից տեղափոխվում են Հալեպ, սակայն դրանք առանձին դեպքեր են, որևէ հոսք չի նկատվում: