Լոնդոնում հրդեհի հետեւանքով զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասել Է 79-ի

Լոնդոնում հրդեհի հետեւանքով զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասել Է 79-ի

Լոնդոնի արեւմուտքում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների թիվը հասել Է 79-ի: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել Է Սքոդլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին: «Հունիսի 19-ի առավոտվա դրությամբ 79 մարդ համարվում Է անհայտ կորած, եւ, ինչպես ես պետք Է ցավով խոստովանեմ, հավանաբար, զոհված»,-ասել Է նա: Քանդիի խոսքով, նրանցից հինգի անձերը պաշտոնապես նույնականացվել են: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ զոհվածների կամ անհայտ կորածների թիվը հետագայում կարող Է ավելանալ: «Սոսկալի իրականությունն այն Է, որ կրակի ուժգնության եւ Grenfell Tower-ի ավերածությունների պատճառով, հնարավոր Է, մենք չենք կարողանա ճանաչել բոլորին, ովքեր զոհվել են»,-խոստովանել Է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը: Grenfell Tower 24-հարկանի բնակչելի շենքի հրդեհը, որտեղ մինչեւ 600 մարդ Էր ապրում, տեղի Է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել Է ներքեւի հարկերից, ինչից հետո կրակը արագորեն տարածվել Է շենքի ամենավերին հարկերը. արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակե ծուղակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: