Հունիսի 21-ին ԱԺ-ն կսկսի կառավարության ծրագրի քննարկումը

Հունիսի 21-ին ԱԺ-ն կսկսի կառավարության ծրագրի քննարկումը

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝ ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: