Չեմպիոնների լիգա. հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը

Չեմպիոնների լիգա. հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը

Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» կրկին բաժին հասավ Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման» որի հետ մեր թիմը մրցել էր ՉԼ-ի անցյալ տարվա խաղարկության մեկնարկային խաղում և երկու հանդիպումների արդյունքում հաղթել 3:0 հաշվով: Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27/28-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց Անդորրայում: