2016թ. աշխարհում գրանցվել է ռեկորդային՝ 22,5 մլն փախստական. ՄԱԿ

2016թ. աշխարհում գրանցվել է ռեկորդային՝ 22,5 մլն փախստական. ՄԱԿ

2016 թ. ընդունած փախստականների թվով առաջատարը Եվրոպայում Թուրքիան է, ով անցած տարվա վերջին ընդունել է մոտ 2,9 մլն փախստականի, հիմնականում՝ Սիրիայից: Հաջորդը Գերմանիան է՝ (669 482 մարդ), Ֆրանսիան (304 546), Շվեդիան (230 164): Հինգերորդ տեղում Ռուսաստանն է՝ 228 990 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության՝ երկուշաբթի հրապարակած զեկույցը: Թուրքիան նաև համաշխարհային առաջատար է փախստականների ընդունելու ցուցանիշով: Երկրորդ տեղում Պակիստանն է (1,4 մլն), երրորդում՝ Լիբանանը (ավելի քան 1 մլն): Հաջորդն Իրանն է (մոտ 1 մլն) և Ուգանդան (մոտ 1 մլն): 2016թ. աշխարհում գրանցվել է ընդհանուր 22,5 մլն փախստական, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 12 ամսում նրանց թիվն աճել է 1,1 մլն-ով կամ 7%-ով: Փախստականների, ապաստան խնդրողների և ներքին տեղահանված անձանց թիվը հաշվի առնելով՝ իրենց տունը ստիպված լքած մարդկանց թիվը մինչև անցած տարվա վերջ աշխարհում հասել է 65,6 մլն-ի՝ 0,3 մլն-ով ավելի, քան 2015թ.: Նշվում է, որ այս թիվը ևս ռեկորդային է: