Աստանայում Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին

Աստանայում Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաջորդ հանդիպումն Աստանայում կկայանա հուլիսի 10-ին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Լավրովի խոսքով՝ միջոցառմանը, մասնավորապես կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: Կողմերը համաձայնության եկել, որ հենց այդ հանդիպմանը կավարտեն այն ռեժիմի մոդալությունների կոնկրետ պարամետրերի համաձայնեցումը, որը պետք Է գոյություն ունենա ապաէսկալացման գոտիներում և դրանց պարագծով»,- հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը BRICS-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Պեկինում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: