Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ակնկալվում է, որ Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: Համանախագահները հունիսի 10-ին այցելել էին Հայաստան, ապա մեկնել էին ԼՂՀ: