Անասնապահ ֆերմեր, գյուղապետի թեկնածու, ՕԵԿ-ական պատգամավոր, և այժմ՝ վարչապետի խորհրդական

Անասնապահ ֆերմեր, գյուղապետի թեկնածու, ՕԵԿ-ական պատգամավոր, և այժմ՝ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Գյուլզադյանը կպաշտոնավարի հասարակական հիմունքներով: Հասարակական հիմունքներով պաշտոնավարումից զատ, բավական ուշագրավ է Գյուլզադյանի անցած ճանապարհը: Նա 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր՝ թիվ 53 ընտրատարածքից: Նախկին ՕԵԿ-ական է: Պատգամավորությունից հետո Գյուլզադյանը աշխատում էր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնում, որից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: 2010 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատելու հարցում: Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ: Գյուղնախարարությունում հաջողության չհասնելուց և աշխատանքից հեռացվելուց ու պետական մարմիններում այլ աշխատանք չգտնելուց հետո 2012-ին Վռամ Գյուլզադյանը որոշեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ առաջադրվելով Լոռու մարզի Վարդաբլուրի գյուղապետի ընտրություններում: Սակայն այստեղ էլ նրան բախտը չժպտաց, որից հետո Գյուլզադյանը որոշեց զբաղվել ֆերմերությամբ, կարտոֆիլի մշակությամբ: Մինչ այսօր էլ նախկին պատգամավորը, գյուղապետի թեկնածուն, նախարարության աշխատակիցը ֆերմերությամբ է զբաղվում, սակայն այսօր արդեն նշանակվել է վարչապետի խորհրդական:   Լուսանկարը՝  galatv.am-ի