Airbus-ը ներկայացրել է խոշորագույն մարդատար ինքնաթիռի նոր տարբերակը

Airbus-ը ներկայացրել է խոշորագույն մարդատար ինքնաթիռի նոր տարբերակը

Airbus ավիաշինական կոնցեռնը ներկայացրել է A380 սերիական արտադրության՝ աշխարհում ամենամեծ մարդատար հանրանավի նորացված տարբերակը: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում: Ըստ այդմ՝ A380plus օդանավի կառուցման համար կպահանջվեն 13 տոկոսով պակաս միջոցներ, իսկ թևերի կառուցվածքում մտցվել են փոփոխություններ, որոնք թույլ են տալիս բարելավել հանրանավի աերոդինամիկան և տնտեսել մինչև չորս տոկոս վառելիք: Airbus-ի մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ստանդարտ համալրմամբ A380-ը տեղավորում է 497 ուղևորների: Նորացված դիզայնով ինքնաթիռները կարող են վերցնել մինչև 575 մարդ: A380-ն ամենամեծ սերիական մարդատար ինքնաթիռն է: Դրա բարձրությունը 24 մետր է, երկարությունը՝ 73 մետր, թևի բացվածքը՝ շուրջ 80 մետր: Հանրանավը կարող է առանց վայրէջքի հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն: