Նորման Փաշոյան. Ամերիկայի ամենահայտնի դռնապանը

Նորման Փաշոյան. Ամերիկայի ամենահայտնի դռնապանը

Զուսպ և հանգիստ, հրաշալի հագնված և միշտ պատրաստ օգնելու՝ Նորման Փաշոյան: Նա Բոստոնի «Ռից-Քարլթոն» (ներկայումս Taj Boston) հյուրանոցի դուռը բացել է նախորդ հարյուրամյակի ամենահայտնի քաղաքական գործիչների, դերասանների և երաժիշտների առաջ: Այս մասին գրում է The Boston Globe-ը՝ պատմելով դռնապանի մասին, ում նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը: «66 տարի Նորման Փաշոյանը ողջունել է Բոստոնի ամենաթանկարժեք հյուրանոց յուրաքանչյուր մտնողին: Նա իր աշխատանքը կատարել է մեծ պատասխանատվությամբ և դարձել է Ամերիկայի ամենահայտնի դռնապանը»,- նշում է բոստոնյան պարբերականը: Դռնապան Փաշոյանին ճանաչել են բոլոր համաշխարհային առաջնորդները և շոու-բիզնեսի աստղերը, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այդ հյուրանոցում: 1949 թ. նա սեղմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ձեռքը հյուրանոցում նրա եղած ժամանակ, իսկ 1962թ. շփվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի հետ, ում կինը՝ Ժակլինը, Բոստոն ամեն այցի ժամանակ ժամանակ է հատկացրել Նորմանի հետ շփմանը: Նրան ճանաչել և գնահատել են նաև աշխարհին հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ամերիկացի կատարող Ջին Օթրին և այլն: Մինչև 85 տարեկանը որպես դռնապան աշխատած Նորման Փաշոյանը երբեք չի մտածել աշխատանքը փոխելու մասին՝ այն համարելով անհրաժեշտ և կարևոր: ԱՄՆ ամենահայտնի դռնապանը մահացել է 2017թ. մայիսի վերջին: