Թուրքիայի զորամասում սննդային թունավորման գործով ձերբակալվել է 21 մարդ

Թուրքիայի զորամասում սննդային թունավորման գործով ձերբակալվել է 21 մարդ

Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում գրանցված սննդային զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է ճաշարանի 21 աշխատակից: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Թունավորման հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 731 զինվոր: Ուշագրավ է, որ Մանիսայի զորամասում 27 օրվա ընթացքում գրանցվել է սննդային թունավորման չորս դեպք: Նախորդ թունավորման հետևանքով զոհվել էր մեկ զինվոր: