Սիրիայի «հողում» բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ. Լավրով

Սիրիայի «հողում» բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ. Լավրով

Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնեն Դամասկոսի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրո վը: «Ինչ վերաբերում է Սիրիայի «հողում տեղի ունեցողին, մենք ելնում ենք այն բանից, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,- նշել է նախարարը:- Ուստի սիրիական «հողում» բոլոր գործողությունները, իսկ այնտեղ շատ են մասնակիցները, այդ թվում՝ նրանք, ովքեր ռազմական գործողություններ են իրականացնում, պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ»: Լավրովի խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում աշխատանքի փոխհամաձայնեցվածություն ապահովել Սիրիայում և հարգել երկրի ինքնիշխանությունը: «Մենք կոչ են անում Միացյալ Նահանգներին և բոլոր մյուսներին, որոնք իրենց ուժերն ու իրենց խորհրդականներն ունեն Սիրիայի հողում, ապահովել մեր աշխատանքի փոխհամաձայնեցվածությունը,- ասել է Լավրովը:- Ապաէսկալացման գոտիները համատեղ առաջ ընթանալու հնարավոր տարբերակներից մեկն են»: «Հրավիրում ենք բոլորին՝ խուսափել միակողմանի գործողություններից, հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և ներգրավվել մեր ընդհանուր աշխատանքում, որը համաձայնեցված է ՍԱՀ-ի կառավարության հետ»,- հավելել է Լավրովը: