Ֆրանսիայի նոր Ազգային ժողովը կունենա 4 հայազգի պատգամավոր

Ֆրանսիայի նոր Ազգային ժողովը կունենա 4 հայազգի պատգամավոր

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հունիս 18-ին տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլի արդյունքները արդեն բավական խոսուն էին ընդհանուր հակումների առումով: Զգայացունց ոչինչ տեղի չունեցավ, տեղի չունեցան հրաշքներ: Ինչպես ակնկալվում էր, նախագահ Մակրոնի «Առաջ Հանրապետություն»-ը (La République en Marche! - LREM) տարավ ջախջախիչ հաղթանակ, թեև քիչ, քան առաջին փուլի արդյունքների կանխատեսումներն էին: Երկրորդ փուլում ընտրվեցին հինգ հայազգի թեկնածուներից չորսը: Միակ բացառությունը Բուշ-դյու-Ռոնում Պասկալ Շամասյանն էր, որ հակառակ առաջին փուլի մեծ առավելության՝ պարտվեց հանրապետական Վալերի Բուայեին: Այսպիսով՝ ընտրվել են. Օ-դը-Սենում LREM-ի թեկնածու Ժակ Մարիլոսյանը՝ ձայների 57,81%-ով՝ ընդդեմ հանրապետական Էրիկ Պարտոաթիի, Ռոնում՝ Դանիել Ղազարյանը (LREM) 52,35%-ով՝ ընդդեմ հանրապետական Ֆիլիփ Մեոնիեի, որը Ռոնի շրջանային խորհրդի փոխնախագահն է, Շերում՝ Նատիա Եսայանը (MoDem) 52,57%-ով՝ ընդդեմ համայնավար Նիկոլա Սանսյուի, Օր-Է-Լուարում Գիյոմ Գասպարյանը (LREM) 55,18%-ով՝ ընդդեմ հանրապետական Ֆրանկ Մասելյուսի: