Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսը կամրջից ընկել է. կա 48 վիրավոր

Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսը կամրջից ընկել է. կա 48 վիրավոր

Թուրքիայի Չորում նահանգի մայրուղիներից մեկում միջքաղաքային ավտոբուսը կորցրել է կառավարումը և կամուրջից ներքև ընկել։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Գիրեսունից Անկարա մեկնող միջքաղաքային ավտոբուսը Չորում-Սոնգուրլու ավտոճանապարահի 40-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և կամրջի արգելապատնեշին բախվելուց հետո ընկել։ Տեղի ունեցածի հետևանքով 48 ուղևոր վնասվածքներ են ստացել, որոնցից 3-ի վիճակը խիստ ծանր է։