Google-ը խստացնում է պայքարը YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ

Google-ը խստացնում է պայքարը YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ

Միացյալ Նահանգների Google կորպորացիան, որը մտնում է Alphabet հոլդինգի կազմի մեջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող YouTube ինտերնետ-ծառայությունում ծայրահեղական բովանդակության տեսագրությունների տարածման դեմ: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Մաունթին Վյուում (Կալիֆոռնիայի նահանգ): Ինչպես պարզաբանել են Google-ում, կորպորացիան շուտով կնորացնի և զգալիորեն կբարելավի այն տեսանյութերի ավտոմատ ճանաչման և հեռացման իր միջոցները, որոնք ահաբեկչության քարոզչություն և այլ ծայրահեղական կոնտենտ են բովանդակում: Ընկերությունը մտադիր է նաև մեծացնել իր այն աշխատակիցների թիվը, որոնք ձեռքի ռեժիմով են զբաղվում նման տեսագրությունների որոնմամբ և հեռացմամբ: Բացի դրանից, Google-ը կընդլայնի իր համագործակցությունն այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են համացանցում ծայրահեղական նյութերի տարածման դեմ: Դրանք ընկերությանը կօգնեն գտնելու YouTube-ում զետեղված այն կոնտենտը, որը կարող է նախատեսված լինել պոտենցիալ ծայրահեղականների հավաքագրման համար