Ֆրանսիայում հայ կավատների են կալանավորել

Ֆրանսիայում հայ կավատների են կալանավորել

Ֆրանսիայում հայ կավատների են կալանավորել: Le Figaro-ի փոխանցմամբ՝ 14 մարդ է կալանավորվել Բորդոյում, Նանտում, Նիցցայում, Պուատյեում և Փարիզում: Բոլոր կալանավորվածները հայեր են (քաղաքացիությունը չի նշվում): «Մեկ տարի շարունակ Ռենում ոստիկանություն վարել է կավատների խմբի գործը, որոնք զենքով սպառնալով մարմնավաճառներին՝ հարկադրել են նրանց «հարկ» վճարել: 14-ից 12-ն արդեն կանգնել են դատարանի առջև, նրանցից 8-ը կրկնահանցագործներ են: Խումբը կազմված է եղել մոտ 30 տարեկան տղամարդկանցից, որոնք կավատությունից զատ՝ զբաղվել են տարբեր մաֆիոզ գործերով: Նրանք այնպես են սպառնացել մարմնավաճառներին, որ վերջիններս վախեցել են ամեն ինչ պատմել ոստիկանությանը»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ժան Մարկ Դրոգեն: