Աշխարհում հաշվվում է 65.6 մլն հարկադիր տեղահանված մարդ. ՄԱԿ

Աշխարհում հաշվվում է 65.6 մլն հարկադիր տեղահանված մարդ. ՄԱԿ

2016 թվականի վերջին աշխարհում հաշվվել է ավելի քան 65.6 մլն փախստական, ապաստան հայցող և ներքին տեղահանված անձ։ Այդ ցուցանիշը 300 հազարով ավելի է 2015-ի համեմատ և հանդիսանում է ռեկորդային՝ վիճակագրության անցկացման ողջ ընթացքում։ Այս մասին ասվում է Ժնևում հրապարակված՝ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ամենամյա զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։ 22.5 մլն անձիք ապաստան են գտել իրենց երկրների սահմաններից դուրս և հանդիսանում են փախստականներ, ևս 40.3 մլն մարդ հանդիսանում է ներքին տեղահանված անձ։ «Բավականին կայուն թվերի ներքո թաքնված է շատ անկայուն իրավիճակ»,-հայտարարել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ Նա նշել է, որ անցած տարի 7 մլն մարդ տուն է վերադարձել, միևնույն ժամանակ հայտնվել են ավելի քան 10 մլն նոր և «կրկնակի» փախստականներ։ Փախստականների ամենամեծ խումբը կազմում են սիրիացիները (5.5 մլն)։ Բացի այդ, Սիրիայի 6.3 մլն բնակիչներ հանդիսանում են ներքին տեղահանված անձիք, 185 հազար անձիք հանդիսանում են ապաստան հայցողներ։ Հարկադիր տեղահանվածների թվով երկրորդ տեղում է Կոլումբիան (7.7 մլն)։ Այնուհետև գալիս է Աֆղանստանը (4,7 մլն), Իրաքը (4,2 մլն), Հարավային Սուդանը (3,3 մլն), Սուդանը (2,9 մլն), Կոնգոն (2,9 մլն), Սոմալին (2,6 մլն), Նիգերիան (2,5 մլն), Ուկրաինան (2,1 մլն) ու Եմենը (2,1 մլն)։