Մակրոնի կուսակցության հաղթանակը խոսում է ուժեղ Եվրոպայի մաս  լինելու երկրի ձգտման մասին. Յունկեր

Մակրոնի կուսակցության հաղթանակը խոսում է ուժեղ Եվրոպայի մաս լինելու երկրի ձգտման մասին. Յունկեր

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում նրա գլխավորած «Առա՛ջ, հանրապետություն» շարժման հաղթանակի կապակցությամբ։ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր թվիթերյան էջում նշել է, որ այդ հաղթանակը խոսում է ուժեղ Եվրոպայի մաս լինելու երկրի ձգտման մասին։ «Շնորհավորանքներս Էմանուել Մակրոնին։ Թարմացված Ազգային ժողովը մարմնավորում է միանգամայն նոր Ֆրանսիա՝ ԵՄ մաս լինելու իր կոշտ վճռականությամբ»,-ասվում է Յունկերի հայտարարությունում։ Հաղթանակի կապակցությամբ Մակրոնին շնորհավորել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։