Ֆրանսիայում 100 տարում առաջին անգամ մատադոր է զոհվել

Ֆրանսիայում 100 տարում առաջին անգամ մատադոր է զոհվել

Իսպանացի մատադոր Իվան Ֆանդինոն մահացու վնասվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում փառատոնի ընթացքում ելույթ ունենալիս և հիվանդանոցի ճանապարհին մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Շաբաթ օրը ցլամարտի ժամանակ Ֆանդինոն խճճվել էր իր թիկնոցի մեջ և ընկել գետնին, որից հետո ցլի կողմից ենթարկվել հարձակման։ 36-ամյա մատադորի թոքը վնասվել էր, սակայն մահը վրա է հասել սրտի նոպայի հետևանքով։ Մեծն մատադորի մահվան հետ կապված խորին ցավակցություն ու ափսոսանք են արտահայտել Իսպանիայի թագավորական ընտանիքը, ինչպես նաև վարչապետ Մարիանո Ռախոյն ու երկրի մշակույթի նախարարը։ Բասկերի երկրում ծնված մատադորը դարձել է Ֆրանսիայում վերջին 100 տարում մահացած առաջին տորերոն։ Фандино на старейшей в Испании арене для боя быков Маэстранса в Севилье в апреле 2015 года Фандино на арене Иван Фандино после падения Фандино, залитый кровью