Մեյը Լոնդոնում մզկիթի մոտ տեղի ունեցածն անվանել է պոտենցիալ ահաբեկչություն

Մեյը Լոնդոնում մզկիթի մոտ տեղի ունեցածն անվանել է պոտենցիալ ահաբեկչություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը Լոնդոնի մզկիթի մոտ տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես պոտենցիալ ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Ոստիկանությունը հաստատել է, որ դա դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչություն... Ես արտակարգ հանդիպում կգումարեմ այս առավոտ»,-ասել է Մեյը։ «Իմ բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և դեպքի վայրում աշխատող արտակարգ ծառայությունների հետ են»,-հավելել է նա։