Թուրքիայում հայտնվել են գնացքներ՝ կանանց համար նախատեսված վագոնով

Թուրքիայում հայտնվել են գնացքներ՝ կանանց համար նախատեսված վագոնով

Թուրքիայի Բուրսա քաղաքի գնացքներում բացառապես կանանց համար նախատեսված վագոններ են հայտնվել։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ այդ որոշումը բացասաբար է ընդունվել քաղաքում բնակվող կանանցից շատերի կողմից: «Դուք չեք կարող դադարեցնել սեռական ոտնձգությունները` կանանց առանձին վագոններում տեղավորելով: Կանայք և տղամարդիկ միասին են լինում նաև այլ վայրերում», - ասել է կանանցից մեկը։ Որոշմանը դեմ հանդես եկող տղամարդ ուղևորներից մեկն իր հերթին ասել է. «Մի՞թե ես չէի կարողանա դստերս հետ նույն վագոնում նստել, եթե դուստր ունենայի»։ Այդուհանդերձ քաղաքապետ Ռեջեփ Ալթեփեն վստահեցրել է, որ որոշումը կայացվել է կանանց կողմից տարիներ շարունակ ստացվող բազմաթիվ դիմումների հիման վրա