Եվրոպայի ամենասադրիչ քարտեզը. Թուրքիան ներկվել է Հայաստանի դրոշի գույներով

Եվրոպայի ամենասադրիչ քարտեզը. Թուրքիան ներկվել է Հայաստանի դրոշի գույներով

Reddit սոցցանցի xxTheHoffsNosexx ծածկանվամբ օգտատերը հրապարակել է Եվրոպայի խնդրահարույց քարտեզը, որի վրա նշել է յուրաքանչյուր երկրի բնակիչների համար ամենազայրացնող խորհրդանիշերը։ Քարտեզի վրա ժամանակակից Թուրքիայի տարածքը ներկված է Հայաստանի դրոշի գույներով, իսկ Ռուսաստանի տարածքը՝ ԼԳԲՏ հանրության դրոշի ծիածանային գույներով։ Նորվեգիան ծածկվել է շվեդական դրոշով, իսկ Շոտլանդիայի տարածքը նշված է Անգլիայի դրոշով։ Օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել սադրիչ քարտեզին, ոմանք աջակցել են հեղինակի գաղափարին՝ անվանելով այն կրեատիվ, մյուսները համարել են այն վիրավորական։