Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ. նախարար

Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ. նախարար

Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին՝ հայտնում է Trend գործակալությունը։ Նրա խոսքով՝ այս հարցի հետ կապված արդեն ստեղծվել է անհրաժեշտ ենթակառուցվածք։ «Արդեն Նախիջևանում են տեղակայվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները»,-ասել է նա։ Առևտուրը Նախիջևանի հետ ոչնչով չի տարբերվի թուրքական քաղաքների հետ առևտրից։ Գործարքները կիրականացվեն թուրքական լիրայով՝ նշել է նախարարը։