ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կժամանեն Բաքու

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կժամանեն Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կժամանեն Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 19-ին կժամանեն Բաքու։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը հանդիսանում է հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման կողմնակից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Հաջիևը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Նա հավելել է, որ «համանախագահների ծրագրված այցի նախաշեմին շփման գծում իրավիճակը սրելով՝ Հայաստանը փորձում է խոչընդոտել առարկայական բանակցությունների ճանապարհով հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։