Թոշակառուն մոսկովյան սրճարանում նվագել է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը

Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկի այցելուները դարձել են դաշնամուրով վիրտուոզ կատարման ականատեսը։ Տեղատարափ անձրևից պատսպարվելու համար սրճարան մտած Մոսկվայի թոշակառու բնակչուհին նստել է դաշնամուրի մոտ ու նվագել աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Ոսկե տանգո» ստեղծագործությունը։ Տատիկի կատարումը շռնդալից հաջողություն է ունեցել սրճարանում, նա արժանացել է ծափողջույնների։