Ֆրանսիայի խորհրդարան են անցել ռեկորդային թվով կանայք

Ֆրանսիայի խորհրդարան են անցել ռեկորդային թվով կանայք

Երեկ Ֆրանսիայում կայացած Ազգային ժողովի (խոհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլում ընտրվել են 223 կանայք։ Դա ռեկորդ է երկրի համար՝ հայտնում է Interfax-ը։ Կին պատգամավորները կկազմեն 557 տեղ ունեցող Ազգային ժողովի պատգամավորների 38.65 տոկոսը։ Նախորդ գումարման Ազգային ժողովում եղել է 155 կին։ Կանայք կազմում են հաղթող կուսակցության՝ նախագահ էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» շարժման պատգամավորների 46.45 տոկոսը։