Իրանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում

Իրանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում

Իրանն ու Չինաստանը կիրակի համատեղ զորավարժություն են սկսել Պարսից ծոցում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Reuters-ն իր հերթին նշում է, որ մանևրումներն անց են կացվում Պարսից ծոցում իրանական և ամերիկյան ուժերի միջև առկա լարվածության ֆոնին և կարող են հարուցել Վաշինգտոնի մտահոգությունը։ Զորավարժություններն անցկացվում են Օրմուզի նեղուցի արևելյան մասում՝ Իրանի ռազմածովային ուժերի մոտ 700 ներկայացուցչի մասնակցությամբ։ Վարժանքներին մասնակցող նավատորմի կազմում առկա են իրանական մեկ և չինական երկու կործանիչներ: