Շոտլանդացի բժիշկները ցողունային բջիջների տպիչ են ստեղծել

Շոտլանդացի բժիշկները ցողունային բջիջների տպիչ են ստեղծել

Շոտլանդիայում Էդինբուրգի համալսարանի բժիշկները ստեղծել են ցողունային բջիջների աշխարհում առաջին տպիչը՝ գրում է aspekty. net-ը: Նոր տեխնոլոգիայի հեղինակները պնդում են, որ սարքը կարողանում է արտադրել բջիջների հավասարաչափ կաթիլներ: Տպող սարքի քարտրիջում ներկի փոխարեն սնուցող լուծույթում լողացող ցողունային բջիջներ են: Փորձարկումները ցույց են տվել, որ բջիջների 95%-ը 24 ժամ կենդանի են մնացել, նրանց 89%-ը ևս երեք օր են կենդանի մնացել: