Չարիքի նոր առանցքը. ինչու է Կատարին  սպառնում մեկուսացում Մերձ․ Արևելքում. Carnegie Moscow Center

Չարիքի նոր առանցքը. ինչու է Կատարին սպառնում մեկուսացում Մերձ․ Արևելքում. Carnegie Moscow Center

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ էմիրությունները հայտարարել են, որ կասեցնում են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այդ որոշումը ողջունել է նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը: Հայտարարվել է նաև, որ Կատարը հեռացվում է Յեմենում ապստամբ հուսիթների դեմ պայքարող արաբական կոալիցիայի կազմից: Այսպիսով, հեղուկ բնական գազի համաշխարհային խոշոր արտահանողներից մեկին սպառնում է միջազգային մեկուսացում և նույնիսկ տնտեսական շրջափակում: Կատարի հարևանները որոշել են՝ ժամանակն է, որ Կատարը պատասխան տա տարածաշրջանում իր չափազանց համարձակ պահվածքի համար: Դա միևնույն ժամանակ Իրանին ուղղված ազդանշան է, որի հետ Դոհան ամուր կապեր ունի: Արաբեկան երկրները առայժմ ի վիճակի չեն անմիջական հարված հասցնելու Իրանին, և այստեղ շատ բան կախված է նրանից, թե ում կողքին կկանգնի Վաշինգտոնը: https://www.flickr.com/photos/swissrock2/33182570064/in/photolist-Syem1Y-uTPoig-jirq74-iSW312-ceaRH5-budoEZ-Bkg8wf-HKDZnF-91i99k-8WdMW8-4ndZjn-4iT7sn-TR9VKZ-yLKgk1-8WgUMi-QfdoJ1-iTNkKS-zjY3CJ-iWVLPQ-HtGggn-jiMQ2Q-wGhkYi-TVKgjr-5R5vob-yp2crW-pLAMyj-yeFkj8-LeHbBQ-vt66kf-F1fttC-qNmgds-6g9tB9-iuaCsT-8WyMso-4mNEws-8WdHyZ-8WgUMa-aso7Pu-8W7FPc-SB9vaa-oFGK2Z-BjhBXa-4miqFB-8WgUMg-bdBRkz-oNkhv2-GF6WWy-Katt7d-iWPy4Q-GTiUvX Փոքրիկ Կատարը վաղուց է ձգտում ուժեղացնել իր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում: Կատարը Պարսկական ծոցի առաջին երկիրն էր, որ հրապարակայնորեն հայտարարեց Իսրայելի հետ իր կապերը վերականգնելու մասին: Հարևան երկրների հետ Կատարը սահմանային վեճեր ունի, միաժամանակ ամուր կապեր ունի Իրանի հետ: 2013թ. ամերիկյան գլխավոր ռազմաբազան Սաուդյան Արաբիայից տեղափոխեցին Կատար: Գազը, ամերիկյան ռազմաբազան և ազդեցիկ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, որ մեծ դեր է խաղացել «արաբական գարնան»-ը՝ ստանձնելով Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում ապստամբներին աջակցելու դերը, թույլ են տալիս Կատարին Մերձավոր Արևելքում ակտիվ, երբեմն նաև ագրեսիվ քաղաքականություն վարելու: Այժմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ Սաուդյան Արաբիայի սկսած հակաիրանական քաղաքականության լույսի ներքո Էր Ռիադի և Կահիրեի համար ժամանակն է Կատարի հետ հաշիվները մաքրելու: Բացի դրանից, սաուդցիների համար, որոնք վերջերս ԱՄՆ նախագահի քննադատության թիրախն էին ահաբեկչության հովանավորության մեղադրանքով, հարմար առիթ է սլաքն ուղղելու իրենց հարևանի դեմ: https://www.flickr.com/photos/maxunterwegs/22748020613/in/photolist-AEaxZX-qZTPDG-Fky5Tj-bB2r4z-dG4AHP-8WyN2G-bLTUTa-8Zk1vF-8XJ5h8-b6uNs4-vEY22J-r3MMHh-qZC7q4-uBMRxh-ruR8mZ-fQQvwj-H1oAKJ-EPEoLf-iY2cQJ-ApJFMo-ek8V79-4kkQjA-e7hDZL-s1B45P-uTH3Kw-r5CkSv-qXnoa3-qNjCdq-jwnCda-bX2yJv-yc81uk-vy7rZu-ys7vPP-z5dUjD-qZt9ak-H1Cad4-bc78xc-3akbyf-KviTTv-dmHtmJ-4niHCs-qGMECC-rdVdtD-rdoMVS-eTbsHB-zcTnsU-e6Y1EU-iWPrKZ-9R2bpR-wYptF2 Կատարին մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մեջ՝ ահաբեկչական և ծայրահեղական գործունեություն ծավալելու, Իրանի հետ կապեր ունեցող խմբավորումներին ֆինանսավորելու, ինչպես նաև «Եղբայր մուսուլմաններ» իսլամական կազմակերպության առաջնորդներին հովանավորելու և «Ալ Քաիդայի» գաղափարախոսությունը տարածելու մեջ: Եգիպտոսը նույնիսկ Կատարին մեղադրել է Սինայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարությունը հնչեց ընդամենը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ արաբական երկրները Սաուդյան Արաբիայում Թրամփի ներկայությամբ ի ցույց դրեցին իրենց միաբան լինելը: Անմիջապես դրանից հետո Կատարի շուրջ հաքերային աղմուկ բարձրացավ, որը սկիզբ դրեց տեղեկատվական պատերազմին: Մի քանի ամիս շարունակ արաբական և ամերիկյան ԶԼՄ-ները նյութեր էին հրապարակում, որոնցում Կատարը մեղադրվում էր ահաբեկիչներին աջակցելու մեջ, և կոչ էր արվում ԱՄՆ նախագահի վարչակազմին ուշադիր լինելու իր դաշնակցի հանդեպ, որի հավատարմությունը կասկած է առաջացնում: Առաջարկներ եղան նույնիսկ ամերիկյան ռազմաբազան Կատարից տեղափոխելու վերաբերյալ, սակայն Էր Ռիադում Թրամփը հանդիպում ունեցավ Կատարի էմիրի հետ և վերահաստատեց դաշնակցային հարաբերությունները երկու երկրների միջև: https://www.flickr.com/photos/sandorson/28555010863/in/photolist-qZt9ak-H1Cad4-bc78xc-3akbyf-KviTTv-dmHtmJ-4niHCs-qGMECC-rdVdtD-rdoMVS-eTbsHB-zcTnsU-e6Y1EU-iWPrKZ-9R2bpR-wYptF2-GeEnDv-vGHy47-h4C7u9-F7azWb-HauYeW-rBPfk4-GSnJb3-H1PbkE-rhmKfc-w1SQ7N-bdBQfH-e4QG2n-4kphMK-ce1uGb-qbrbbX-oESj6d-vLzmHu-H7z76m-AdrPtx-q98SeK-si4vEa-HL23JQ-GTnGJF-cibhZ7-rTzxhs-bx7iE4-gHPAD3-w1NVgU-E9sE67-bPf28x-AcyA8v-bWNW4t-HuUV1F-ycq7cV Պարսկական ծոցում հասունացող ճգնաժամն այնուամենայնիվ անհանգստացնում է Վաշինգտոնին. նրան նոր հակամարտություն պետք չէ: Եթե հակամարտությունը սրվի, ապա ոչ միայն Կատարը ստիված կլինի պատասխան տալու հարցին, թե ովքեր են իր դաշնակիցները, այլև ԱՄՆ-ն, որը չի կարող շարունակել դիվանագիտական հարաբերությունները մի երկրի հետ, որին հարևանները մեղադրում են ահաբեկչության հովանավորության մեջ: Այս հակամարտությունն այսպիսով անհանգստության տեղիք է տալիս, քանի որ պատերազմը ոչ մեկի շահերից էլ չի բխում, իսկ դա նշանակում է, որ այս քայլն ընդամենը շանտաժ է և տարածաշրջանում իշխանության վերաբաշխման փորձ: Միամիտ կլիներ կարծել, որ եթե Կատարը հեռանա քաղաքական թատերաբեմից, ապա Մերձավոր Արևելքում կլուծվեն բոլոր հարցերը, և ահաբեկչության դեմ հաղթանակ կլինի: