Հաղթական մեկնարկ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հաղթական մեկնարկ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մյուս երկու անդամներն Եվրոպայի առաջնությունում կմենարկեն այսօր։ Նրանք ռինգ դուրս կգան և կպայքարեն 1/8 եզրափակիչի համար: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսի հետ, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի թուրք Ակսին Բուրակը: Մարգարյանը ռինգ դուրս կգա ցերեկային, իսկ Մանասյանը՝ երեկոյան մրցահերթում: