Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է ֆուտբոլային հերթական տոնը՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մեկնարկային Ռուսաստան-Նոր Զելանդիա խաղից 2 ժամ առաջ: Կազմակերպիչների խոսքերով՝ բացման արարողությանը հանդես կգան ռուս հայտնի երգիչներ: Գավաթի խաղարկությանը մասնակցում են 8 թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբերի՝ A, B: Առաջին ենթախմբում ընդգրկված են Ռուսաստանի, Նոր Զելանդիայի, Պորտուգալիայի և Մեքսիկայի ընտրանիները: Իսկ երկրորդում՝ Կամերունի, Չիլիի, Ավստրալիայի, Գերմանիայի հավաքականները: Խաղերը կկայանան Ռուսաստանի 4 քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կազան: Ինչպես բացման, այնպես էլ եզրափակիչ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում: Հունիսի 17-ին Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության առաջին խաղը՝ Ռուսաստան-Նոր Զելանդիա: