Google-ը Եվրամիության կողմից կարող է տուգանվել

Google-ը Եվրամիության կողմից կարող է տուգանվել

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ շուկայում իր գերակա դիրքը չարաշահելու համար Google ընկերությունը Եվրամիության կողմից կարող է տուգանվել ավելի քան 1 մլրդ եվրոյով: Մոտ ժամանակներս ԵՄ-ն կարող է ընկերությանը մեղադրել այն բանում, որ օգտագործում է օնլայն որոնման դաշտում իր մենաշնորհը՝ սեփական Google Shopping ծառայության օգտին։ Աղբյուրի խոսքերով՝ տուգանքի չափը կարող է գերազանցել 1 մլրդ եվրոն, սակայն եվրահանձնաժողովն ու Google–ը հրաժարվել են մեկնաբանել նման լուրերը: