Կառավարությունը մտադիր է աշխատել «ձեռքի հետ՝ ինչ ստացվեց ստացվեց» սկզբունքով. ՀԺ
10:11 | 2017-06-17
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանելով աճի 5 տոկոսանոց նշաձող՝ կառավարությունը փաստորեն մտադիր է աշխատել այնպես՝ «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով: Ու սա ոչ մի դեպքում չի կարելի համարել «հավակնոտ»: Պատկերավոր ասած, այդքան տնտեսական աճ կարող է ստացվել, եթե կառավարությունը ընդհանրապես չխառնվի տնտեսության գործերին: Եթե ավելի պատկերավոր լինենք, ապա այսպիսի արդյունք ստանալու դեպքում բավարար կլինի, որ յուրաքանչյուր արտադրող տարեկան ընդամենը 5 տոկոսով ընդլայնի իր արտադրությունը, իսկ նոր արտադրություններ չհիմնվեն:
Արդյո՞ք սա հավակնոտ ծրագիր է մի երկրի կառավարության համար, որը պատերազմի մեջ է, և որի տնտեսությունը այդ պատերազմում տանուլ չտալու, երկիրը դատարկվելու հեռանկարից զրկելու գլխավոր գրավականն է:
…Մարտահրավերների առումով մեզ համար ավելի հոգեհարազատ է Իսրայելի օրինակը: Ուրեմն, հոգեհարազատ պետք է լինեն նաև այդ երկրի տնտեսական հաջողությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: