Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժարվել» փակված հանձնաժողովի փոխնախագահի կոչումից. «Հրապարակ»

Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժարվել» փակված հանձնաժողովի փոխնախագահի կոչումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը թեպետ լուծար­վեց կամ, ավելի ճիշտ՝ միավորվեց պետաիրավականի հետ, սակայն հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժար­վել» փակված հանձնաժողովի փոխնախագա­հի կոչումից. «Մարդու իրավունքների փոխնա­խագահ» ցուցանակն այսօր էլ շարունակում է զարդարել ԱԺ-ում նրա աշխատասենյակի պա­տը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում նա ՄԻ հանձնաժողովի փոխնախագահն էր: Մարգարիտ Եսայանը, ըստ մամուլի տեղեկությունների, պայքարում էր հանձնաժողովներից որևէ մեկի նախագահ կամ գոնե փոխնախա­գահ դառնալու համար, սակայն մնաց շարքային հանձնաժողովականի կարգավիճակում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: