Զախարովայի հայտարարությունը Ադրբեջանին տեղը դնելու միտում ունի. «168 ժամ»

Զախարովայի հայտարարությունը Ադրբեջանին տեղը դնելու միտում ունի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարինա Զախարովայի հայտարարությունը, որում նա առանձին շեշտում է Արցախի Հանրապետությունում բնակվող մարդկանց ապագան, հենց Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. «Այս փուլում այս հայտարարությունները բավական կարևոր ու բավարար քայլեր են»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: