Էրեբունու թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են. «Հրապարակ»

Էրեբունու թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թաղապետարանի նոր աշխատա­կիցները հիմնականում Պիստի շրջապատից են: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Պիստի շնորհիվ ՀՀԿ-ն Էրեբունիում կարո­ղացավ Մհեր Սեդրակյանի պասիվության պայմաններում «պատվով դուրս գալ» ընտրու­թյուններից: Դավիթ Գրիգորյանի պաշտոնա­վարման մի քանի ամիսների ընթացքում նաև երեք մանկապարտեզի վարիչ է հրաժեշտ տվել պաշտոններին, որոնք հանձնվել են Պիստի ընկերների կանանց: Հիմա հերթում սպասում է Էրեբունիում հայտնի «Տյոմի» կինը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: