Խաչատուր Սուքիասյանը որոշել է ճոպանուղի կառուցել Երևանում. «Հրապարակ»

Խաչատուր Սուքիասյանը որոշել է ճոպանուղի կառուցել Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախևառաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաև զուտ կոմունիկացիայի խնդիր կլուծի։ Քաղաքապետարանից դեռ պատասխան չկա, բայց, ասում են, դրական են ընդունել ճոպանուղու գաղափարը։ Չի բացառվում, որ այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվելուց հետո շարունակություն ունենա, և արդեն, զուտ որպես այլընտրանքային փոխադրամիջոց, քաղաքի տարբեր մասերն իրար կապող ճոպանուղու այլ գծեր ևս կառուցվեն»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: