Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել. «Փաստ»

Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար: Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում: Ընդ որում, Կարեն Կարապետյանի պրոտեժե Անդրանիկ Հարությունյանը, ով այդքան էլ ճանաչված չէր Կոտայքում, ավելի շատ ձայն հավաքեց, քանի ՀՀԿ–ական, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը: Ի դեպ, նրա տեղակալ է նշանակվել երգիչ Մարտին Մկրտչյանի եղբայրը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնու եղբոր կինը պաշտոնի բարձրացում է ստացել. նա կդառնա կադրերի բաժնի վարիչ՝ կես դրույքով օպերատոր աշխատելու փոխարեն»:   Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: