Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել «Ռեալը»

Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում նախապատրաստվում է Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթին, իր թիմակիցներին հաղորդել է «արքայական ակումբը» լքելու որոշման մասին՝ վստահեցնում է իսպանական «Marca»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը հաղորդել էր մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ակումբային գրանցումը փոխելու մասին: Հարձակվողը կարծում է, որ ակումբն իրեն չի պաշտպանում հարկերը չվճարելու մեղադրանքներից: «Ես լքում եմ «Ռեալը»: Որոշումն ընդունված է»,- ասել է Ռոնալդուն իր թիմակիցներին: