Կիևում փակվել է VKontakte սոցցանցի գրասենյակը

Կիևում փակվել է VKontakte սոցցանցի գրասենյակը

Ուկրաինայի իշխանությունների կողմից ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով Կիևում փակվել է VKontakte սոցցանցի գրասենյակը: «Ուկրաինայում իրավաբանական անձի նկատմամբ պատժամիջոց է սահմանվել, այդ իսկ պատճառով գրասենյակը փակվել է»,- TASS գործակալությունը մեջբերում է ուկրաինական ներկայացուցչության մամլո քարտուղարին: Ուկրաինան մայիսի 16-ին հայտարարել է ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին: Նորացված պատժամիջոցային ցանկում հայտնվել են մի շարք ռուսական ԶԼՄ-ներ և IT-ընկերություններ, այդ թվում` «Յանդեքսը» և «Mail.ru Group»-ը, ինչպես նաև VKontakte և Odnoklassniki սոցցանցերը: