Ներկայացվել է երկու էկրան ունեցող սմարթֆոն

Ներկայացվել է երկու էկրան ունեցող սմարթֆոն

Հարբինում անցկացված 4-րդ «Ռուս-չինական էքսպո»-ում BaoliYota Technology ընկերությունը ցուցադրել է սմարթֆոնի նոր տարբերակը: Ինչպես ներկայացնում է korrespondent.net-ը՝ YotaPhone 3-ը մտադիր են թողարկել երկու տարբերակով` 64 ԳԲ և 128 ԳԲ հիշողությամբ: Նորագույն սարքավորումները կարժենան համապատասխանաբար` 350 և 450 դոլար: Բացի այդ, սմարթֆոնը կհամալրվի երկու անկախ էկրանով, որոնցից մեկն ստեղծվել է էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայով: Վաճառքում սմարթֆոնները կհայտնվեն այս տարվա ավարտին: Ենթադրվում է, որ YotaPhone 3-ը կաշխատի Snadpragon 820 քառամիջուկ պրոցեսորով և համալրված կլինի 3 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: BaoliYota Technology չինական ընկերությանն է պատկանում Yota Devices-ի բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ 25.1 տոկոսը «Ռոստեխին»: