Facebook-ը սոցցանցում ներդնում է ահաբեկչության քարոզչության դեմ պայքարի նոր տեխնոլոգիաներ

Facebook-ը սոցցանցում ներդնում է ահաբեկչության քարոզչության դեմ պայքարի նոր տեխնոլոգիաներ

Facebook սոցիալական ցանցի վարչությունը նոր ծրագրային ապահովում է թեստավորում՝ ցանցում ծայրահեղականության և ահաբեկչության քարոզչության տարածմանը հակազդելու համար: Այդ տեխնոլոգիաները հենվում են արհեստական ինտելեկտի տարրերի վրա և թույլ են տալիս ավելի հազվադեպ մարդկանց գործի դնել արգելված կոնտենտի հեռացման կամ արգելափակման որոշում ընդունելիս: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը: Ինչպես պարզաբանել են ընկերությունում, այդ մշակումներն ավելի արդյունավետ են ծայրահեղական ուղղվածության կոնտենտի ավտոմատ ճանաչման գործում: Համապատասխանաբար կրճատվում է այն դեպքերի քանակը, երբ պահանջվում է Facebook-ի մոդերատորի միջամտությունը հաշվառված գրառման կամ տեղեկատվության հատվածի հեռացման վերջնական որոշում կայացնելու համար: «Արհեստական ինտելեկտն այժմ կարող է ավելի հաճախ ինքնուրույն ընտրության կատարել»,- նշել է ընկերությունում ահաբեկչության հակազդման բաժնի հսկիչ Բրայան Ֆիշմենը: