Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակում Պուտինին, թե՞ Պուտինը՝ Կարապետյանին. ՀԺ

Կարեն Կարապետյա՞նն է ընդօրինակում Պուտինին, թե՞ Պուտինը՝ Կարապետյանին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած «մեծ հարցազրույցի» ժամանակ հարց է հնչել, թե Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ինչպես են անդրադարձել երկրի տնտեսության վրա։ Պուտինը հարցին պատասխանել է մեզ համար արդեն հարազատ դարձած ոճով. «Անդրադարձե՞լ են մեզ վրա, թե՞ ոչ։ Այո, անդրադարձել են։ Արմատապե՞ս են անդրադարձել, թե՞ ոչ։ Չեմ կարծում»,- ասել նա։ Այս ոճը շատ հաճախ կիրառում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը բավականին երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական խոշորագույն՝ «Գազպրոմ» ընկերությունում։ Թերևս, արժե քրքրել արխիվները և պարզել, թե ով է ումից ընդօրինակել հարցերին պատասխանելու այս ոճը՝ Կարեն Կարապետյա՞նը Պուտինից, թե՞ Պուտինը՝ Կարեն Կարապետյանից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: