Սկանդալ՝ Ադրբեջանում. վաճառել են Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական. «Իրավունք»

Սկանդալ՝ Ադրբեջանում. վաճառել են Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն Էլնուր Թաղիև ղազիի (շարիաթական դատավոր) ստորագրությամբ և կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա «սեյիդ» է, այսինքն՝ Մուհամմեդ մարգարեի ժառանգ: Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, և Կովկասի մուսուլմանների վարչությունը շտապել էր հայտարարել, որ փաստաթղթեր չի տրամադրում, և դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է: Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատել է, որ տվել է այդպիսի փաստաթուղթ և պատմել է հեքիաթ, թե ինչպես Թաղիևը չորս վկա է բերել, որ իրոք մարգարեի ժառանգ է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: