Audi ընկերությունը ներկայացրել է հզոր ռոդսթեր

Audi ընկերությունը ներկայացրել է հզոր ռոդսթեր

Ինչպես ներկայացնում է korrespondent.net-ը՝ նորույթը՝ R8 Spyder V10 Plus սերիական ռոդսթերը, զինված է 5.2 լիտր ծավալային V10 շարժիչով, որի հզորությունը կազմում է 610 ձիաուժ և աշխատում է 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը ռոդսթերը զարգացնում է 3.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 328 կմ/ժամ: Սպորտային մոդելը համալրված է լիաքարշակ համակարգով: Թափքի դիզայնն անփոփոխ է մնացել և համապատասխանում է R8 Spyder մոդելի դիզայնին: Մեքենայի սրահը ևս ներկայանում է չնչին փոփոխություններով: Օրինակ, նստելատեղերը պատված են հատուկ նյութով հագեցած կաշվով, որի շնորհիվ դրանք չեն տաքանում արևի ջերմության ներքո: Հաղորդվում է, որ վաճառքը կսկսվի ամռան վերջին: R8 Spyder V10 Plus-ի արժեքը կկազմի 220 000 դոլար: