Հաղթեց հայկականը

Հաղթեց հայկականը

2017 թվականի մայիս ամսին Մոսկվայում կայացավ VIV Russia գյուղարդյունաբերությանը նվիրված միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է ապահովել արտադրանքի բարձր որակն ու անվտանգությունը, արտադրողներին ծանոթացնել միջազգային առաջատարների փորձին ու նորամուծություններին: Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված մրցույթում «Լավագույն ավանդական որակ» անվանակարգում հաղթեց «ԱՐԱՔՍ Թռչնաֆաբրիկայի» (www.araxpf.am) «Nature Food»ապրանքանիշի թռչնամիսը: Առ այսօր «ԱՐԱՔՍ Թռչնաֆաբրիկան» շարունակում է մնալ էկոլոգիապես մաքուր արտադրանք թողարկող սերտիֆիկացված բացառիկ հայկական ընկերությունը: