Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արևային բազային կայանում

Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արևային բազային կայանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել միջպետական ճանապարհի Երևան-Գյումրի հատվածում տեղակայված, արևային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված է ՏՀՏփորձարարական ուսումնական ծրագրում և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան յուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների ևաշակերտների համար: Տեսական գիտելիքներն ամրապնդելու և գործնական հմտություններ փոխանցելու նպատակով, մասնագետները լսարանայինդասընթացներից հետո կազմակերպում են շրջայցեր: Որպես գործնական ուսուցման համար այցելության վայրեր ընտրվում են նաև կայաններիտարածքները: Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհի երկայնքով գործող հիմնական կայաններն ունեն որոշակի առանձնահատկություն: Դրանց էլեկտրասնուցումըկատարվում է արևային մարտկոցներից: Սա հրաշալի լուծում է հատկապես նոսր բնակեցված այնպիսի տարածքների համար, որտեղ խնդիր էէներգամատակարարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արևային էներգիայով սնուցվող կայանների շնորհիվ կրճատում է էներգիայի սպառումը ևենթակառուցվածքների պահպանմանն ուղղված ծախսերը: «Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստլինել նոր լուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչ՝ սպառողականմոտեցումը: Արևային էներգիայով սնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղում եք դասընթացներից՝ հեռահաղորդակցությանոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քան տասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը և եղեքպատասխանատու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիշեցնենք, որ քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ») ձեռք բերածպայմանավորվածության համաձայն, « Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է Գյումրիի «Ֆոտոն» և Երևանի«Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական և Վանաձորի՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաներիխորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաև ՀԱՊՀ՝ Երևանի տարածքում գործող ավագ դպրոցում: 2018 թվականի ուսումնականգործընթացում կներգրավվի ևս 5 ավագ դպրոց: