Արոնյանը հաղթեց Կրամնիկին․ Norway Chess-2017

Արոնյանը հաղթեց Կրամնիկին․ Norway Chess-2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմրցաշարը: 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է (3․5 միավոր), որն այժմ ուժերը չափում է Սերգեյ Կարյակինի հետ: