Բոլոր սրբազաններն էլ խոցելի են. Արա Գոչունյան

«Հիմա պատրիարքի ընտրությունները ձեռնարկելու անհրաժեշտ նախադրյալները կան և՛ պետության հետ հարաբերությունների, և՛ համայնքի հավաքական մտքի պատրաստվածության իմաստով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրություններին: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Արամ սրբազանը իր կատարած քայլերից հետո դեռ հնարավորություն ունի՞ ընտրվելու, Արա Գոչունյանը արձագանքեց. «Ինձ թվում է՝ մեր բոլոր սրբազաններն էլ ունեն և՛ իրենց ամուր, և՛ խոցելի կողմերը, իսկ դատողը պետք է լինի ժողովուրդը. ժողովրդի հավաքական միտքը ինչպես դատեց, այնպես էլ կլինի»,- ասաց Արա Գոչունյանը: Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, թե ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա, Արա Գոչունյանը արձագանքեց. «Ավելի քան 25 տարիներին Հայաստանը երբեք արկածախնդիր քաղաքականություն չի որդեգրել և սպասումներ չի ունեցել տարածաշրջանի մյուս դերակատարներից օգտվելու: Հայաստանը միշտ կայունության կողմնակից է եղել»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: